Monday, August 22, 2011

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է ստիպել Իսրայելին ներողություն խնդրել

News.am. 22-8-2011- Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ-ից պահանջում է ճնշում գործադրել Իսրայելի վրա եւ ստիպել վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել «Ազատության նավատորմի» գրոհի ժամանակ զոհված Թուրքիայի քաղաքացիների հարազատներին, հաղորդում է NEWSru.co.il-ը` վկայակոչելով «Հուրիեթ» թերթը:
ՄԱԿ-ի հանձնաժողովը Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Պալմերի ղեկավարությամբ ուսումնասիրել է «Ազատության նավատորմի» ձերբակալման հանգամանքները, որի հետեւանքով իսրայելցի զինվորները ծանր վնասվածքներ էին ստացել, իսկ իրավապաշտպան ակցիայի 9 մասնակիցներ մահացել էին:
Հաշվետվության մեջ ճանաչվում է Գազայի ծովային բլոկադայի ենթարկելու Իսրայելի իրավունքը, բայց զինծառայողների գործողությունները քննադատվում են, ու դա կարող է հիմք հանդիսանալ արտասահմանում իսրայելցի զինծառայողներին դատական հետապնդումների ենթարկելու համար: Այսպես կոչված «Պալմերի հաշվետվության» հրապարակումը բազմիցս հետաձգվել է, բայց վերջին հետաձգման ժամկետը լրանում է օգոստոսի 23-ին:
Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Իսրայելին հնարավորինս շուտ հաղթահարել ճգնաժամը եւ ներողություն խնդրել Թուրքիայից 9 քաղաքացիների մահվան կապակցությամբ, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները ժխտվել են:

No comments: