Wednesday, August 24, 2011

ԻԻՀ Մեջլիսի նախագահը շնորհավորել է

Panorama.am. 23-8-2011- Իրանի Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանին շնորհավորական ուղերձ է հղել Լիբիայի ժողովրդին, որում մասնավորապես, նշվել է. «Լիբիայի հերոս ժողովուրդն իր կամային բարձր հատկանիշներով ընդդիմացավ բռնակալ իշխանություններին և ապացուցեց, որ համատարած ազգային զարթոնքի պայմաններում բռնի ուժով իշխանություն պահելու և կամայականությունների ժամանակաշրջանն անցած էտապ է, երբ անհրաժեշտ է հարգել ժողովրդի կամքը»: Այս մասին օգոստոսի 23-ին հաղորդել է «Irna» իրանական գործակալությունը:
Իր ուղերձում ԻԻՀ Մեջլիսի նախագահը նաև հույս է հայտնել, որ Լիբիայի մուսուլման ժողովուրդը, հատկապես՝ մտավորականությունն ու երիտասարդությունը, այլևս թույլ չի տա իշխանություն բռնազավթողներին փոխարինել տապալված կառավարությանը:

No comments: