Tuesday, August 2, 2011

Սեպտեմբերին Թուրքիան և Ադրբեջանը գազային պայմանագիր կստորագրեն

Tert.am. 2-8-2011- Սպասվում է, որ սեպտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվի գազային պայմանագիր։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է 1news.az–ը, ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։
Քըլըչի խոսքով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի ընթացքում օգտակար բանակցություններ են տեղի ունեցել երկու երկրների էներգետիկ գերատեսչությունների միջև։
«Կարծում եմ՝ սեպտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև այդ պայմանագրի ստորագրման ականատեսն ենք դառնալու»,– ասել է թուրք դիվանագետը։

No comments: