Tuesday, August 2, 2011

Լ. Ալեքսանյան. Հայաստանի պատասխանը Թուրքիայի վարչապետին եղել է շատ հավասարակշռված

Panorama.am. 1-8-2011- «Թուրքիայի վարչապետ Էրդողանի որդեգրած քաղաքականության մեջ կա մի գիծ` սկզբում շատ սուր դրվում է հարցը, այնուհետև` դիվանագիտական միջոցներով փորձ է արվում այդ հարցն ուղղել»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Լեռնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետի` վերջերս Հայաստանի հասցեին արված հայտարարությանը:
Նա ասաց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը հայագիտական օլիմպիադայի մասնակցի հարցին` իր ողջ համատեքստով հանդերձ, եղել է շատ հավասարակաշռված, ինչը, ըստ նրա, չի կարելի ասել Էրդողանի արած հայտարարության վերաբերյալ:
Պատգամավորը նշեց, որ շատ հավասարակշռված պատասխան տվեց նաև ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով, ըստ էության, պատասխանեց և' երեխայի հարցին և' Էրդողանի հայտարարությանը:
Ասուլիսին ներկա Հայաստանի «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովանիսյանն իր հերթին ասաց, որ հայկական կողմի պատասխանը կարող էր լինել ավելի կտրուկ:
Նա նշեց, որ ներողություն պահանջելը այլ երկրներից, Թուրքիայի համար դարձել է սովորական երևույթ:

No comments: