Tert.am. 1-8-2011- Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների կողմից թուրքական ռազմական ավտոշարասյան դեմ իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 3 և վիրավորվել 4 թուրք զինվոր։Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Վանի Բաշքալե գավառի Գեդիքբաշը գյուղի մերձակայքում։
Հարձակման ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել նաև Բաշքալեի գավառապետ Բիլգիհան Բայերն ու նրա թիկնապահը, ովքեր պատահաբար էին հայտնվել դեպքի վայրում։
Թուրքական զորամիավորումները Բաշքալե շրջանում լայնածավալ գործողություն են սկսել PKK–ի դեմ։
Ի դեպ նշենք, որ այսօր Թուրքիայում մեկնարկել է Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում նշնակավելու է սպայակույտի նոր ղեկավարությունը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment