Wednesday, August 31, 2011

Վ. Գուլուզադե. ՌԴ-ն ագրեսիվ քաղաքականություն է տանում

Panorama.am.31-8-2011- Ռուսաստանը մտադիր է Հայաստանի C-300 հրթիռային համալիրները փոխարինել C-400-ով, իսկ ավելի վաղ, Ռուսաստանը մի շարք քայլեր էր իրականացրել՝ ուժեղացնելու Հայաստանի ռազմական պոտեցիալը:
Այս մասին հայտնում է «Բաքիլիլար» լրատվական կայքը:
Ըստ կայքի, նման քայլերը ստվեր են գցում Մոսկվայի կողմից իրականացվող միջնորդական ջանքերին և կասկածի տակ են դնում ՌԴ-ի անաչառությանը:
«Բաքիլար»-ը հղում կատարելով «Կովկաս-օնլայն»-ին նաև նշում է, որ նույն հարցի առնչությամբ ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն նշել է, որ Ռուսաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, իսկ Բաքուն զգուշանում է Մոսկվայի հետ առճակատման գնալուց:
Նա նշել է, թե արբեջանական կողմը կասկածանքով է վերաբերվում ԼՂ հարցում ՌԴ-ի անկողմնակալ միջնորդությանը, սակայն բացահայտ ձևով չի կարողանում դեմ արտահայտվել է նրա կողմից ցուցաբերվող միջորդությանը, քանզի դրանով «ձեռնոց» կնետի Կրեմլի ուղղությամբ:
Գուլուզադեն ասել է, թե այս ամենը խոսում է այն մասին, որ չպետք է վստահել Ռուսաստանին, այլ պետք է փոխել երկրի արտաքին կուրսը՝ ճանապարհ վերցնելով դեպի ՆԱՏՕ և եվրոպական տարածություն:

No comments: