Wednesday, August 3, 2011

Ֆրանսիս Ռիկիարդոնեն շրջանցեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը

Tert.am. 3-8-2011- ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երեկվա լսումների ժամանակ նախագահ Բարաք Օբամայի կողմից միջնստաշրջանային ընդմիջման ժամանակ Թուրքիայում որպես ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան առաջադրված Ֆրենսիս Ռիկարդոնեն շրջանցեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ քաղաքակության մասին սենատոր Մենենդեսի կողմից տրված հարցերը։
Մենենդեսի հարցին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները երբևէ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը, նա պատասխանել է.
«Ես կողմնակից եմ նախագահ Բարաք Օբամայի կողմից օգտագործվող՝ հայերին հայտնի Մեծ եղեռն բնորոշմանը, որը նկարագրում է 1915–ին տեղի ունեցած ողբերգությունը, երբ մեկ ու կես միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ մահացան աքսորի ճանապարհին։ Բայց և կողմնակից եմ այդ երևույթին մեր կողմից տրվող բնորոշմանը և մեր կողմից ներայումս իրականացվող ջանքերին»։

No comments: