Wednesday, August 3, 2011

Իրանի ԱԳՆ. Իրանը ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի թիրախ չէ

Panorama.am.2-8-2011- «Իրանը ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի թիրախ չէ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Րամին Մեհմանպարաստը: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Մեհմանպարաստն ասել է, որ միջազգային հանրությանը հարկավոր է հստակ պատկերացում ունենալ, թե որ երկրների վրա են ուղղված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը:
Նա նշեց, որ Իրանի բալիստիկ հրթիռները չեն սպառնում և ոչ մի երկրի:
Նշենք, որ օրեր առաջ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ չի բացառում, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ՀՀՊ համակարգերի ստեղծումը կարող է օգտագործվել իբրև պատրվակ` Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար:
Ռոգոզինը նշել է նաև, որ 2018 թ.-ին Լեհաստանում նախատեսված է ստեղծել ՀՀՊ հենակայաններ, իսկ մինչև 2020 թ-ը` դրանց վերազինումից հետո, այդ հրթիռները կկարողանան դիմակայել Ռուսաստանի միջուկային պոտենցիալին:

No comments: