Wednesday, August 31, 2011

Հայաստանի ՊՆ. Չի բացառվում, որ մի օր Հայաստանում C-400-ներ հայտնվեն

News.am. 30-8-2011- Հայաստանն ամեն տարի արդիականացնում, կատարելագործում ու ընդլայնում է տեխնիկական բազան: Այդ մասին օգոստոսի 30-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի զորամասերից մեկը կատարած այցի շրջանակներում:
Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն այսօր C-300 համակարգերը փոխում է C-400-ներով, արդյոք Հայաստանն էլ կանցնի՞ այդ համակարգերին, Օհանյանը պատասխանել է. « Առկա C-300 համակարգերը գտնվում են լիակատար մարտունակության պայմաններում եւ կարող են կատարել դրված խնդիրները»:
Նախարարը չի բացառել, որ մի օր Հայաստանում C-400-ներ հայտնվեն:

No comments: