Wednesday, August 31, 2011

Georgia Times. Սաակաշվիլին վրեժ է լուծում հայերից հոր պատճառով

Georgia Times կայքը մեկնաբանել է վերջին շրջանում Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականությունն ու , մասնավորապես, գրել.
«Նախ Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիտայան հայտարարեց, թե Վրաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և կողմ է «օկուպացված տարածքների ազատագրմանը»։ Որոշ ժամանակ անց ԶԼՄ–ներում հայտնվեց տեղեկություն Թբիլիսիի դպրոցներից մեկի տնօրինության կողմից հայկական հատվածի դեմ իրականացվող խտրականության մասին»:
«Իրենց դիվանագիտական կուլտուրայի պատճառով հայաստանյան իշխանությունները չեն արձագանքում այդ ամենին և հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար համբերում են։ Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ խոսել է Ադրբեջանի հետ ընդհանուր թշնամիների մասին։ Մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, կարծում ենք, որ նման հայտարարությունն արվել է սադրանքի նպատակով ստեղծված իրավիճակը սրելու համար։ Այլ կերպ դա հնարավոր չէ մեկնաբանել։ Սակայն, միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ Վրաստանն ու Հայաստանը հարևաններ են։ Այդ պատճառով Վրաստանի իշխանությունները, ընդհակառակը, պետք է այնպես անեն, որ հայերը չլքեն իրենց տարածքները։ Երևում է՝ պարոն Ստուրուան ճիշտ էր. Սաակաշվիլիի հայրը հայ է եղել և լքել է իր ընտանիքը, և հենց այստեղից էլ Վրաստանի նախագահը քեն է պահել իր մեջ, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հայերի հետ հարաբերությունների վրա»,– Georgia Times կայքին ասել է Ռուսաստանում ջավախահայության սփյուռքի առաջնորդ Աղասի Արաբյանը:
Միխայիլ Սահակաշվիլի

No comments: