Saturday, August 13, 2011

PKK-ն փոխում է տակտիկան եւ անցնելու է արյունոտ գործողությոնների. Yeni Safak

Tert.am. 13-8-2011- PKK-ն որոշում է կայացրել փոխել տակտիկան, ըստ որի քուրդ զինյալները պետք է թուրք զինվորականի կամ ոստիկանի համազգեստ հագնեն եւ անցնեն արյունոտ գործողությունների։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Yeni Safak-ը, PKK-ի ռազմական թեւի պատասխանատու «Բահոզ Էրդալ» ծածկանունով Ֆեհման Հուսեյնը հրահանգել է քուրդ զինյալներին՝ բոլոր շրջաններում ավելացնել գործողությունների քանակը եւ իրականացնել աղմկալի սպանություններ։ Նշվում է, որ բացի ոստիկաններից եւ զինվորականներից, թիրախում պետք է լինեն նաեւ PKK-ին աջակցություն ցույց չտվողներն ու իշխող կուսակցության անդամները։
Հայտնվում է, որ PKK-ն որոշել է փոխել տակտիկան եւ ընդօրինակել 1990-ականներին թուրքական JITEM-ի (JITEM-ը քուրդ զինյալների հանդերձանքով մտնում էր քրդական գյուղերն ու արյունալի կոտորածներ անում) փորձը։ Այսինքն՝ այս անգամ քուրդ զինյալները հանդերձավորվելու են ոստիկանական եւ զինվորական համազգեստներով՝ հարձակումներ իրականացնելով համապատասխան թիրախների դեմ։
Yenı Safak-ը նաեւ մեջբերում է մի տեղեկություն, որ PKK-ն Էրզրումի շրջանում ցանկանում է Դիարբեքիրի Սիլվանում տեղի ունեցածի պես կոտորած կազմակերպել։ «Էրզրումում PKK-ի պատասխանատու «Փերի» ծածկանունով զինյալը հրահանգել է Էրզրումում եւս Սիլվանի պես արյունալի եւ աղմկոտ գործողություն իրականացնել եւ ավելի ակտիվ լինել՝ բաց չթողնելով ոչ մի հնարավորություն»,- նշվում է թուրքական պարբերականում։

No comments: