Saturday, August 13, 2011

ԱՄՆ-Ադրբեջան խնդիրներ

«Լրագիր» 13-8-2011- EurasiaNet-ը գրում է, որ STRATFOR հետազոտական կենտրոնի կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վատթարանում են: Կովկասը Ռուսաստանի և ԱՄՆ ռազմադաշտերից մեկն է, և այնտեղի վիճակը հանդիսանում է Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքերի ցուցիչ: Ռուսաստանը ցանկանում է օգտագործել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ` հիշեցնելու համար ԱՄՆ-ին տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության մասին: Ադրբեջանն էլ ցանկանում է ճնշել Վաշինգտոնին և օգնել Մոսկվային որպես իր ռազմավարության մի մաս, որպեսզի օտար շահերը միմյանց դեմ խաղան՝ հետամուտ լինելով իր նպատակներին:
Հիշեցնելով ԱՄՆ-ին Կովկասում իր ազդեցության մասին, Մոսկվան ցույց է տալիս Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ագրեսիվ քայլ Վրաստանի հետ կապված անպատաստան չի մնա:
Ադրբեջանն իր պատճառներն ունի Ռուսաստանի հետ համագործակցելու համար: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն, ընդհանուր առմամաբ, պրոբլեմատիկ են. օրինակ, ԱՄՆ-ում կա մեծ և հզոր հայկական լոբբի, որը կարող է Վաշինգտոնին մղել պաշտպանել Հայաստանի շահերը ադրբեջանական հարցերի վերաբերյալ (ինչպես ներկայիս զենքի էմբարգոն Ադրբեջանի վրա):

No comments: