News.am. 27-8-2011 - NEWS.am-ը ներկայացնում է Օրհան Քեմալ Չենգիզի՝ Today’s Zaman-ում հրապարակված հոդվածը՝ կրճատումներով.2002 թվականից իշխանության գլուխ եկած Արդարության եւ զարգացման կուսակցությունը, օգոստոսի 14-ին նշեց իր տասնամյակը։ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթը Ստամբուլի հայ մտավորականներին հարցրել է՝ ի՞նչ են նրանք մտածում այդ կուսակցության եւ դրա արդյունավետության մասին։
Իհարկե, ես չեմ կարող արտացոլել բոլոր տարբեր մտքերը, սակայն կարող եմ մի քանի ընդհանրացումներ անել։ Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման շրջանը դիտում են որպես ժողովրդավարության եւ իրենց վիճակի լավացման շրջան։
Միաժամանակ, նրանք կարծում են, որ փոքրամասնությունների վիճակի լավացումը սահմանափակված է մի քանի ոլորտներով եւ բարեփոխումներ չի արտացոլում։ Մարդիկ գոհ են «Էրգենեկոնի» գործով դատական գործընթացից, սակայն հիասթափված են Հրանտ Դինքի սպանության փաստով գործի ընթացքից։
Արուս Յումուլ (Ստամբուլի Բիլգիի համալսարանի դասախոս). «Ամենակարեւոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ այդ կուսակցության կառավարման ընթացքում, քաղաքական հնարավորությունների ի հայտ գալն էր։ Պատմական լռությունը փոխարինվեց բազմաձայն քննարկումներով։ Չնայած դրան՝ Քրեական օրենսգրքի մի շարք կետեր ստվեր են գցում ազատ միտք արտահայտելու վրա, ինչպես Դամոկլյան սուր»։
Թաթիոս Բեբեկ (ատամնաբույժ). «Կուսակցությունը քայլեր է կատարել ժողովրդավարության ուղղությամբ։ Այդ նպատակի համար կարեւոր էին հայ-թուրքական արձանագրությունները։ Նա նաեւ կարեւոր նախաձեռնություններ է սկսել քրդական հարցի լուծման եւ ԵՄ հետ հարաբերությունների ուղղությամբ»։
Արթին Սանդալջի. (գործարար). «Եղել են եւ դրական, եւ բացասական փոփոխություններ, սակայն ոչ մահմեդականները մինչ այժմ խաբվածություն են զգում, քանի որ փոքրամասնություն են»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment