Saturday, August 6, 2011

Վարդան Օսկանյանը ինտերնետային TV է բացում

«Հայկական ժամանակը» գրում է, թե ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը պատրաստվում է ինտերնետային հեռուստատեսություն բացել: Թերթի փոխանցմամբ` «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը երեկ հաստատել է լուրը` ասելով. «Սա նոր տեսակի պատրաստություն է, ինտերնետային լուրերի թողարկում, և ավելի լավ է` հեռուստատեսություն չասենք»: Ս. Ղազարյանը հերքել է լուրը, թե Օսկանյանը պատրաստվում է ինտերնետային այդ հեռուստատեսության հենքի վրա հեռարձակվող հեռուստատեսություն ստեղծել:

No comments: