PanARMENIAN.Net - 26 օգոստոսի 2011 - WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որոնց թվում է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան 2009թ. հոկտեմբերի նամակը, որտեղ նկարագրվում է Ստամբուլում Իսրայելի դեսպան Գաբի Լևիի հետ զրույցը: Ինչպես նշվում է, Թուրքիայում Իսրայելի դեսպանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ֆունդամենտալիստ է անվանել և հայտնել, որ վերջինս «ատում է հրեական պետությունը, այդ ատելությունը կրոնական բնույթ է կրում, իսկ Էրդողանը տարածում է իր ատելությունը»: Նա բացառել է Իսրայելի հանդեպ Էրդողանի թշնամական վերաբերմունքի քաղաքական պատճառները: Իսրայելի հասցեին նրա քննադատությունը նրան ոչ մի դիվիդենդներ չբերեց ընտրությունների ժամանակ, հայտնել է Լևին:
Saturday, August 27, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment