Saturday, August 27, 2011

Փորձագետ. Ադրբեջանում քարոզչություն իրականացնողները հույսները դիվերսանտների վրա են դրել

Panorama.am. 26-8-2011- «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց երեսպաշտությամբ շարունակում են զարմացնել աշխարհին. մի կողմից խոսում են բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու, «հայատյացություն» հասկացողության ծիծաղելի լինելու, առաջադեմ և քաղաքակիրթ հասարակություն ունենալու մասին, իսկ մյուս կողմից առիթը բաց չեն թողնում մարդասպաններին հերոսացնելու և հերթական թույնի չափաբաժինը ներարկելու հասարակության լայն խավերի գիտակցության մեջ»,- մեկնաբանելով ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության ապահովման բաժնի ղեկավարի հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Էրիկ Երիցյանը:
Նշենք, որ ադրբեջանցի պաշտոնյան մասնավորապես ասել էր, թե Ռամիլ Սաֆարովն (Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանաց հանցագործը) ու Մուբարիզ Իբրահիմովն (ԼՂՀ ՊԲ մարտական դիրք ներթափանցած և 4 հայ զինվորի կյանք խլած հանցագործը) իրենց քայլերով նոր շրջառություն են հաղորդել ադրբեջանական հասարակությանը:
Փորձագետի խոսքերով, Ադրբեջանը, ունենալով նման ոչ ադեկվատ պաշտոնյաներ, նույնիսկ չի էլ կարողանում քողարկել առկա զավեշտալի երևութների քարոզչությունը:
«Թե ինչպիսի հասարակություն է ցանկանում ձևավորել Ադրբեջանը, մարդասպան-դիվերսանտներին արդարացնող և հերոսացնող նման քաղաքականությամբ տհաճ է նույնիսկ պատկերացնելը: Շարժառիթներն իրականում կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան հաստատ է, որ այս մասշտաբների հայատյացությունն իր մեջ համակեցության պայմաններ բնավ էլ չի պարունակում»,- ընդգծեց Է. Երիցյանը:

No comments: