«Լրագիր» 28-9-2011- Սեպտեմբերի 23-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի մեղադրեց Արեւմուտքին, որ իմանալով 2008 թվականի ընտրակեղծիքների մասին, Արեւմուտքը լռել եւ ընդունել է Սերժ Սարգսյանին, քանի որ նրա հետ կապել է սեփական քաղաքական շահը:
Արեւմուտքի պատասխանը չուշացավ: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշեցրեց 1995-96 թվականի ընտրությունները, ասելով, որ Հայաստանի ներկայիս վիճակը Տեր-Պետրոսյանի թողած ժառագությունն է:
Լեւոն տեր-Պետրոսյանը դեսպանին “պատասխանել” էր դեռեւս 2008 թվականի հունվարի 11-ին, որպես Հայաստանի նախագահի թեկնածու տված իր ասուլիսում, երբ նրան լրագրողները հարցրել էին 1996 թվականի մասին: Տեր-Պետրոսյանն այդ ասուլիսում հայտարարեց, որ իր այդ ժամանակի մրցակից Վազգեն Մանուկյանը չի կարողացել ապացույց ներկայացնել, որ եղել են ընտրակեղծիքներ:
Իրավական գործընթաց է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կայացրել է իր որոշումը, Սահմանադրական դատարանն` իրենը։ Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այո՛, նշել են անճշտություններ, նշել են թերություններ, նշել են կեղծիքներ ինչ-որ հանձնաժողովներում, բայց ընդունել են ընտրությունների արդյունքները։ Եղել է երկու դեպք, երբ միջազգային հանրությունը չի ընդունել ընտրությունների արդյունքները՝ մի անգամ Ալբանիայում, մի անգամ` Բելառուսում։ Այսպիսի բան 96 թվականի ընտրությունների նկատմամբ տեղի չի ունեցել, հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի հունվարի 11-ին:
Ըստ երեւույթին, Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ վստահ էր, համոզված էր կամ հավաստիացած, որ ի տարբերություն 1996-ի, իրավիճակը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ այլ է, ու Արեւմուտքը Ալբանիայի եւ Բելառուսի բացառությունների շարք կներառի նաեւ Հայաստանին, չընդունելով կեղծված ընտրության արդյունքը: Այլապես, 1996 թվականի մասին հարցին Տեր-Պետրոսյանը հազիվ թե տար այդպիսի “միամիտ” եւ “ծուղակ” տանող պատասխան: Թեեւ, մյուս կողմից էլ այն հարցն է, թե ընդհանրապես ինչ պատասխան կարող է ունենալ Տեր-Պետրոսյանը 1996-ի համար:
Հիմա Գերմանիայի դեսպանը փաստացի ասում է, որ Արեւմուտքը ինչպես 1996 թվականի ընտրությունն է ճանաչել, ընդունելով այն որպես “իրավական գործընթաց”, այդպես էլ ճանաչել է 2008-ի ընտրությունը` նույն “իրավական գործընթաց” տրամաբանության համատեքստում: Այլ կերպ ասած, Արեւմուտքը մերժում է Տեր-Պետրոսյանի “հայցը” եւ Տեր-Պետրոսյանին կարծես թե զրկում է բողոքի հիմքից, նրան դնելով Հայաստանի ներկայիս “իրավակարգի” հիմքում:
Արդյոք դա ընդամենը Արեւմուտքի բարկացած պատասխանն է Տեր-Պետրոսյանի մեղադրանքին, թե դա մեսիջ է նաեւ այն մասին, որ Արեւմուտքն իր համար վերանայում է Տեր-Պետրոսյանի դերը Հայաստանում իշխանության ձեւավորման քաղաքական գործընթացում, կամ այդ դերը համարվում է ավարտված:
Համենայն դեպս հետաքրքրական է, որ ներկայիս իրավիճակի համար Տեր-Պետրոսյանի ուղղակի պատասխանատվության մասին երբեք չբարձրաձայնած Արեւմուտքը ներկայում անում է դա, ընդ որում անում պաշտոնական մակարդակով, որովհետեւ այդ մասին հայտարարվում է գործող դեսպանի շուրթերով:
Կարելի է իհարկե դեսպանին մեղադրել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի պատվեր կատարելու համար, որ հիշել է 1996-ը եւ բարձրացրել Տեր-Պետրոսյանի պատասխանատվության հարցը: Անշուշտ կարելի է, բայց կարելի է նաեւ չանել, կամ ավելի լուրջ կլինի չանելը:
Ի դեպ, այդ առիթով հիշեցի Վիլյամ Սարոյանի ԽՍՀՄ այցելության հետ կապված մի պատմություն, որ տարիներ առաջ կարդացի հայկական թերթերից մեկում. երբ մեծ գրողը եկել է բոլշեւիկյան հեղափոխությունից հետո ստեղծված պետություն, Մոսկվայում նրան ուղեկցել է հեղափոխության այդ ժամանակի “քնարերգու” Չարենցը: Երբ Մոսկվայում նրանք երկուսով նստել են վերելակ, Չարենցը մոտեցել է վերելակ վարող երիտասարդ աղջկան եւ ձեռքերը դրել նրա կրծքին: Սարոյանը զարմացած նայել է, իսկ Չարենցը հարցրել նրան, թե կարող են արդյոք ազատ Ամերիկայում այդպիսի բան անել: “Կըրնանք, սակայն կգերադասենք չընել”, պատասխանել է Սարոյանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment