Tert.am. 28-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել հեղինակավոր Time ամսագրին։
Հարցազրույցի ընթացքում Թուրքիայի վարչապետը խոսել է թուրք–իսրայելական հարաբերությունների, պաղեստինյան խնդրի, ՄԱԿ–ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության, թուրք–ամերիկյան հարաբերությունների, «Արաբական գարնան» և Սիրիայի զարգացումների մասին։
Էրդողանը դժգոհել է Պաղեստինի խնդրով զբաղվող «մերձավորարևելյան քառյակից» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ) և վերջինիս մեղադրել ոչ անկեղծ գործելու մեջ։
«Եթե «մերձավորարևելյան քառյակը» իրոք ցանկանում է լուծել պաղեստինյան հիմնախնդիրը, պետք է պատժամիջոցներ կիրառեր Իսրայելի դեմ։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը սպառնացել էր Իսրայելին, որ նրա նկատմամբ առկա է 89 որոշում և դրանց չիրականացման դեպքում պատժամիջոցներ է կիրառելու։ Սակայն Իսրայելը չկատարեց այդ պահանջը և նրա դեմ ոչ մի պատժամիջոց էլ չկիրառվեց։ Իսկ Իրանի և Սուդանի պես երկրների դեմ անմիջապես պատժամիջոցներ են կիրառվում»,– ասել է Էրդողանը։
Ընդգծելով, որ ՄԱԿ–ում անհրաժեշտ են բարեփոխումներ, Էրդողանն ասել է. «Պետք է բոլորն անկեղծ լինեն, և դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ–ում բարեփոխումներ իրականացնել։ Ի՞նչ է նշանակում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Անհրաժեշտ է վերացնել դա։ Ողջ աշխարհը բառի բուն իմաստով դարձել է այդ 5 մշտական անդամների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) որոշումների գերին»։
Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Բաշար ալ–Ասադի հետ հարաբերությունների վերականգնման մասին խոսք անգամ լինել չի կարող։
«Բաշար ալ–Ասադն ինձ ասում էր, թե սիրիական բանտերում պահվում է ընդամենը 83 քաղբանտարկյալ, այնինչ, իրականում այդ թիվը հասնում է հազարների։ Ես չեմ կարող անձնական կապերս շարունակել մի առաջնորդի հետ, ով տանկերով կրակում է սեփական ժողովրդի վրա»,– ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը քննադատել է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ նշելով, որ նրանք անում են հնարավորինը Թուրքիային Եվրոպայից հեռու պահելու համար։
«Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի օրոք Թուրքիան մասնակցում էր Եվրոպայի առաջնորդների բոլոր գագաթնաժողովներին։ Սակայն երբ իշխանության եկան Մերկելն ու Սարկոզին, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ամեն դեպքում, մենք վճռական ենք Եվրամիությանն անդամակցելու հարցում. ԵՄ–ում բոլոր առաջնորդներն էլ վաղ թե ուշ փոխվելու են»,– ասել է Էրդողանը։

No comments:
Post a Comment