
Ըստ նրա, այսօր ՀՀ քաղաքացին շատ բաներ ունի անելու, քանի որ սերնդեսերունդ շատ չարված գործեր են փոխանցվել: «Մեր պապերից մեզ են փոխանցվել շատ չարված գործեր ու ծանրացել մեր ուսերին: Ներկա սերունդը ու հաջորդ մի քանի սերունդ գիտակցելով սա` պետք է օրը 24 ժամ աշխատի»,- ասաց նա:
Խոսելով անկախության տարիներին մշակույթի ոլորտի ձեռքբերումների մասին, Ս. Կարապետյանը նախ ասաց. թե ձեռքբերումներ, թե կորուստներ կան, ապա նշեց. «Ինձ համար մշակույթը նախ և առաջ մեր մայրենի լեզուն է, որն այսօր վտանգված է: Այս առումով շատ անելիք ունենք, քանի որ պետական լեզուն, որը նաև օրենքով է ամրագրված, պետք է բարձր պահենք: Մայրենին նաև մեր մշակույթի հենքն է, երկրի անվտանգությունը մայրենի լեզվի անաղարտությունն է: Սակայն, ցավոք, այսօր մեր մեջ շատ է օտարը, այն մեզ համար դարձել է հարազատ, փողոցային լեզուն ներխուժել է հեռուստատեսություն: Նույնիսկ հայրենասեր շատ արվեստագետներ, չգիտես ինչու, նախընտրում են փողոցի լեզուն: Հենց այստեղ շատ շտկելիք, վերականգնելիք ունենք»,- ասաց Սամվել Կարապետյանը:
No comments:
Post a Comment