Monday, September 19, 2011

«Արդար Վրաստանը» չի հավատում, որ Գարեգին 2–րդը կարող էր բողոքել Օբամային

Tert.am. 18-9-2011- Վրաստանի ընդդիմադիր «Արդար Վրաստան» կուսակցությունը կասկածի տակ է դնում Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղում առկա այն ինֆորմացիան, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված իր նամակում (2009թ.) խնդրել է ուշադրություն դարձնել «Վրաստանի կրոնական փոքրամասնությունների ծանր դրության և, մասնավորապես, Վրաստանում կրոնական փոքրամասնություններին իրավական կարգավիճակ տրամադրելու հարցի վրա»։
«Մենք խորապես հավատում ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը գործընկեր երկրի պաշտոնական ներկայացուցիչներին կեղծ և զրպարտող ինֆորմացիա չէր փոխանցի։ Առավել ևս, որ այդ ժամանակ Վրաստանում կրոնական փոքրամասնություններին իրավական կարգավիճակ տրամադրելու շուրջ բանակցություններ էին ընթանում, և անհրաժեշտության չկար այդ գործընթացում ԱՄՆ–ի ներգրավման անհրաժեշտությունը չկար։ Բացի այդ, Վրաստանը ԵՄ–ի առջև՝ տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու մասին պարտավորություն ունի»,– ռուսական Regnum.ru կայքի հաղորդմամբ՝ ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

No comments: