Monday, September 19, 2011

Հայաստանը կհսկի էներգատարները

Եթե նավթը եւ գազը ընդերքում են, ապա վաղ թե ուշ դրանք կսկսեն արդյունահանել: 90-ականներին բազմաթիվ ինտրիգներից հետո պարզ դարձավ, որ Բաքու-Ջեյհան նավթամուղն այսպես թե այնպես կառուցվելու է:
Հետաքրքիր է, որ այս նախագծի իրականացման հարցում ԱՄՆ հիմնական գործընկերները կասկածի են ենթարկում դրան մասնակցելու նպատակահարմարությունը, եւ Վաշինգտոնում կասկածներ կային ընդհուպ մինչեւ նախագծի իրականցման մասին որոշում կայացնելը:
Շինարարության սկզբից մի քանի ամիս առաջ Վաշինգտոնի САТО ուղեղային կենտրոնի առաջատար փորձագետ Սթենլի Կոբերը նշում էր այդ նախագծի խոցելիությունը, ապագայում ԱՄՆ աշխարհքաղաքական շահերի տեսանկյունից: Այն ժամանակ ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին խոսելը կլիներ ոչ նրբանկատ եւ անբովանդակ:
Այնուամենայնիվ, Մերձավոր Արեւելքի եւ Էներգետիկայի հարցերով ամերիկյան առաջատար փորձագետներն այն ժամանակ կարծիք էին հայտնում, որ հնարավոր է Մերձավոր Արեւելքում աշխարհքաղաքական իրավիճակի փոփոխություն, ինչը տվյալ նավթամուղը կդներ կասկածելի վիճակում: Սակայն, Բիլ Քլինթոնի վարչակազմը, Հարավային Կովկասին աբսորբցիային զուգահեռ, հետապնդում էր Իսրայելին նավթով հուսալի ապահովելու նպատակ, ինչը եւ տեղի է ունենում ներկայում:
Այս նավթամուղի շինարարության մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մասով դարձան ավելի առարկայական, իսկ շինարարության ավարտից հետո տարածաշրջանում անվտանգության ապահովումն անշուշտ դարձել է ԱՄՆ առաջնահերթ խնդիրը տվյալ գեոռազմավարական ուղղությամբ:
Հետագայում պարզ դարձավ, որ շատ շուտով Բաու-Ջեյհան նավթամուղի քաղաքական դերը էականորեն սահմանափակվել է: Մեր կարծիքով, եթե այս նախագծի կառուցման որոշումը կայացվեր ներկայում, ապա այն պարզապես չէր լինի, քանի որ թուրքական երթուղիները ճանաչվել են որպես առավել քան խոցելի:
NABUCCO նախագիծը, որ ենթադրում է թուրքական երթուղու օգտագործումը, քննարկվում է բոլոր նրբերանգներով, դրա կախվածությունը Թուրքիայից առավելագույնս նվազեցնելու իմաստով: Օրինակ, առաջարկվում է տվյալ գազամուղի ճյուղավորում, Թուրքիայի տարածքից դուրս գալուց անմիջապես հետո, ինչն, իհարկե, չի լուծում հիմնական խնդիրը:
Սակայն եթե դիտարկենք իրավիճակը, եթե Բաքու-Ջեյհան նավթամուղը կառուցված չլիներ, Հայաստանին սպասվում էր համեմատաբար ավելի տհաճ իրավիճակ: Նախ, ադրբեջանական նավթի զգալի մասը, եթե ոչ ամբողջը, կտեղափոխվեր Ռուսաստանով: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանին ընդամենը 2 միլիարդ խմ ադրբեջանական գազի վաճառքը հանգեցրեց այդ երկրին С-300 համակարգի մատակարարմանը: Ինչպիսին այսօր կլինեին Ռուսաստանմի առաջարկները, եթե ադրբեջանական նավթը տեղափոխվեր բացառապես հյուսիսային ուղղությամբ, այսինքն՝ Ռուսաստանի տարածքով: Երկրորդ, Հայաստանը կզրկվեր նավթամուղների եւ գազամուղների աշխատանքը խափանելու հնարավորությունից, պատերազմի վերսկսման դեպքում:
Այսպիսով, Ադրբեջանը ձեռք բերեց հսկայական եկամուտներ եւ կարող է պաշտպանական մեծ ծախսեր կատարել, իսկ Հայաստանը ձեռք բերեց տարածաշրջանում կայունության, ինչպես նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու կարեւոր գործոն:
Հարցն ընդամենը ժամանակի մեջ էր, մինչ Հայաստանը պատրաստ լինի կործանիչ հարված հասցնել տարածաշրջանի էներգետիկ հաղորդակցությունների համալիրին, որի վրա ծախսվել է 40 միլիարդ դոլար:
Իգոր Մուրադյան

No comments: