Wednesday, September 21, 2011

Իրանն ավելի լավ համակարգ է ստեղծում, քան С-300–ն է

Tert.am. 21.09.2011- Իրանցի մասնագետներն առավել առաջատար զենիթահրթիռային համակարգ են մշակում, քան ռուսական С-300–ն է, հայտնում է Press TV–ն։
«Հաշվի են առնվել և մշակվել այն թերությունները, որոնք առկա են ռուսական С-300–ներում. իրանական նոր համակարգի կոնցեպտուալ մոդելի ստեղծումն արդեն ավարտվել է»,–ասել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանման հրամանատար գեներալ Ֆարզադ Իսմայիլին՝ հավելելով, որ իրանական «Բավար–373» համակարգի սպառազինությունը կունենա «ցամաք–օդ» տիպի 3 հրթիռներ՝ տարբեր գոտիներում աշխատանքի համար։
Բացի այդ, գեներալը քննադատության է ենթարկել ռուսական կողմը՝ С-300 զենիթահրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը չիրագործելու համար, ինչը, ըստ նրա, Ռուսաստանն արել է ԱՄՆ–ի ճնշման ներքո։

No comments: