Sunday, September 4, 2011

Սեպտեմբերի 4-ը պաղպաղակի օրն է

News.am. 3-9-2011- Սեպտեմբերի առաջին կիրակին Երեւանի կենդանաբանական այգին հայտարարում է պաղպաղակի օր: Կենդանաբանական այգին սեպտեմբերի 4-ին` ժամը 16.00-ին հրավիրում է պաղպաղակով լի օրվա. կենդանի երաժշտություն, խաղեր, մրցույթներ, քաղցր մրցանակներ ու շատ ,շատ-շատ պաղպաղակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
Ողջ օրվա ընթացքում պաղպաղակը վաճառվելու է խորհրդանշական գումարով` ընդամենը 50 դրամ: Պաղպաղակի օրը նաեւ բնապահպանական շեշտադրում ունի. օրվա հերոսը էկոպաղպաղակն է: Կազմակերպիչներն ու մասնակիցները առաջնորդվելու են «պաղպաղակ առանց պոլիէթիլենի եւ առանց պլաստիկի» կարգախոսով: Կենդանաբանական այգուց հայտնեցին նաեւ որ միջոցառումն իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), իսկ այցելուների գնած պաղպաղակի ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիներին:

No comments: