Monday, September 5, 2011

Թուրքիայում 40 իսրայելցի է կալանավորվել

Panorama.am. 5-9-2011- Թուրքիայում կալանավորել են մոտ 40 իսրայելցիների, ովքեր առավոտյան «Թուրքիշ» ավիաընկերության չվերթով ժամանել են Ստամբուլ: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, նրանք կալանավորվել են ինքնաթիռից դուրս գալու ժամանակ:
Թուրքական իշխանությունները վերցրել են իսրայելցիների անձնագրերը և փորձաքննության ենթարկել:
Ըստ ձերբակալվածների. «հարցաքննության և իրերի խուզարկման արդյունքների այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Թուրքիայի ոստիկանությունը չգիտի, թե ինչ է ուզում և իհարկե, այս ամենը կազմակերպված է եղել բացասական հույզեր առաջացնելու նպատակով»:
Հիշեցնենք, որ հարաբերությունները երկու երկրների միջև վատթարացել են սեպտեմբերի 2 -ից, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան արտաքսել է Իսրայելի դեսպանին:

No comments: