Monday, September 5, 2011

Արտահերթ ընտրությունները հնարավոր են աշնանը. Աշոտ Մանուչարյան

Tert.am. 5-9-2011- «Արտահերթ ընտրություններն աշնանը հնարավոր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ աշնանը հնարավոր ժողովրդական ապստամբությունը կհանգեցնի արտահերթ ընտրությունների։ Նրա պարզաբանմամբ՝ ապստամբություն ասելով չպետք է հասկանալ զենքով իրար վրա կրակելը, «այդ ապուշության շրջանակը Հայաստանն անցել է»:
Մանուչարյանը մեկ դիտարկում էլ արեց. եթե միասնական ուժերը առաջ չտանեն ժողովրդի ընդվզումը, ապա ժողովուրդը նրանց կառաջնորդի, ինչն, ըստ նրա, այնքան էլ լավ չի լինի քաղաքական գործիչների համար:
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամի խոսքով՝ այսօր ապստամբության պատրաստ է բնակչության 99,9 տոկոսը, այդ թվում՝ օլիգարխները:

No comments: