Thursday, September 8, 2011

Թուրքիայի տարբեր համալսարաններում հայաստանցի 4 ուսանող է սովորում

News.am. 8-9-2011- Թուրքիայի տարբեր համալսարաններում 2010-2011 ուսումնական տարվա դրությամբ սովորում է հայաստանցի 4 ուսանող։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը՝ վկայակոչելով Թուրքիայի կրթության նախարարությանը կից ÖSYM-ին, 2010-ին Թուրքիայում սովորող 25 հազար 545 օտարեկրացի ուսանողների թվին ավելացել են եւս 7 հազար 39 հոգի։Ամենաշատ ուսանողներն Ադրբեջանից են։ 3 հազար 540 ադրբեջանցի ուսանողների թվին 2010-ին ավելացել է եւս 1127-ը։
Թուրքիայում 2010-2011 ուսումնական տարվա դրությամբ սովորում է Հայաստանից մեկնած 4 ուսանող։ 2010-ին Թուրքիայի համալսարաններից մեկն է ընդունվել հայաստանցի մի աղջիկ։

No comments: