Monday, September 5, 2011

Իրանական ատոմակայանը միացվեց էլեկտրացանցին

Tert.am. 5-9-2011- Իրանական «Բուշեր» առաջին ատոմակայանը երեկ ուշ երեկոյան միացվել է էլեկտրացանցին: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշելով, որ ատոմակայանի հզորությունն առայժմ կազմում է 60 մեգավատ` իրանցի մասնագետ Համիդ Հադեմ Կաեմին լրագրողներին ասել է. «Այժմ մենք մեծացնելու ենք ատոմակայանի հզորությունը: Սեպտեմբերի 12-ին այն կհասնի 400 մեգավատի: Իսկ նրա վերջնական հզորությունը կազմելու է 1000 մեգավատ»:
Նշենք, որ «Բուշեր» ատոմակայանի բացման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին:

No comments: