Thursday, September 8, 2011

Թուրքիայում քրդերն «այլընտրանքային» դատարան են ստեղծել

News.am. 8-9-2011- Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ Դիարբեքիրի նահանգում «Ժողովրդավարական ինքնավարություն» հայտարարելուց հետո ստեղծվել է «այլընտրանքային» դատարան, որն արդեն մեծ թվով դատական հայցեր է լուծել։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ «այլընտրանքային» դատարանը ստեղծվել է Դիարբեքիր նահանգի Բաղլարի շրջանում։ Դատարանը կազմված է 7 անդամից, որոնց ընտրել է հասարակությունը՝ վստահելի անձանցից։
Նշվում է, որ դատարանը քննում է տարբեր գործեր՝ աղջիկ փախցնել, վնասվածքներ հասցնել, հողային վեճեր, գողություններ եւ այլն։ Դատարանն արդեն 600 հայցերից բավարարել է 443-ը։ Պատիժները հիմնականում լինում են մեղավորներին հասարակությունից մեկուսացումով։

No comments: