Thursday, September 8, 2011

Իսրայելը վերանորոգված անօդաչու սարքերը չի վերադարձրել Թուրքիային

Panorama.am. 8-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը մեղադրել է Իսրայելին անբարոյականության մեջ` նշելով, որ այդ երկիրը նույնիսկ հավատարիմ չէ երկկողմ ռազմական պայմանագրերին: Ըստ թուրքական «Haber3» լրատվական կայքի` Էրդողանը անբարոյական է համարել այն, որ երկու երկրների միջև ստեղծված լարված իրավիճակի պատճառով Իսրայելը չի վերադարձրել վերանորոգման նպատակով այդ երկիր ուղարկված «Heron» անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառվում էին քրդական գրոհայինների դեմ պայքարում:
Նշենք, որ Թուրքիան դեռևս 2005 թ. պայմանագիր էր ստորագրել իսրայելական ընկերությունների հետ` 10 միավոր «Heron» ԱԹՍ-ների ձեռքբերման վերաբերյալ, սակայն, երկար ձգձգումներից հետո միայն 2009 թ. իսրայելական կողմը դրանք հանձնեց Թուրքիային:

No comments: