Friday, September 23, 2011

Կնեսետի պատգամավոր. Հայաստանի եւ Իսրայելի փոխհարաբերությունները կարող են հիմնվել ոչ միայն ճակատագրի նմանության վրա

News.am. 22-9-2011- Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի պատգամավոր, ռաբունի Միխայել Բեն-Արին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին` անկախության 20-ամյակի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ ձեզ հաջողություններ եւ բարգավաճում, ինչպես նաեւ անվտանգություն եւ ոգու ամրություն, հավերժ պահելու համար ձեր անկախությունը, չընկրկելով ոչ մի խնդրի ու սպառնալիքի առաջ»,- ասված է պատգամավորի ուղերձում, որն ուղարկվել է ՀՀ նախագահի անունով:
Կնեսետի պատգամավորը նաեւ հույս է հայտնել, որ «Հայաստանի եւ Իսրայելի փոխհարաբերությունները կարող են հիմնվել ոչ միայն ճակատագրի նմանության` հրեա ժողովրդի Հոլոքոստի եւ հայերի ցեղասպանության վրա եւ ոչ միայն բնական աղետների ժամանակ միմյանց օգնության հասնելու պատրաստակամության վրա, ինչպես դա եղավ 1988-ի երկրաշարժի ժամանակ, այլ նաեւ ազգային պետությունների զարգացման ուղիների եւ ազգային շահերի պաշտպանության վրա»:

No comments: