Saturday, September 10, 2011

Թուրք ազգայնականներն օգտագործելու են Ադրբեջանի ընդդիմության հնարավորությունները` Բաքվից վրեժ լուծելու համար

News.am. 10-9-2011- Թուրքիայի երկու առաջատար ընդդիմադիր կուսակցությունները` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը եւ «Ազգայնական շարժումը» որոշում են ընդունել օգնություն ցուցաբերել Ադրբեջանի ընդդիմադիր ճամբարի քաղաքական ուժերին, այդ մասին հաղորդում է ադրբեջանական TIA.az կայքը` վկայակոչելով թուրքական ներքաղաքական աղբյուրները:
Աղբյուրը հայտնում է, որ «Ժողովրդա-հանրապետականը» նման որոշում է ընդունել Թուրքիայում անցկացված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: Բացի այդ, մոտ օրերս նրանք ծրագրում են Ստամբուլում խորհրդակցություն անցկացնել Թուրքիայում բնակվող ադրբեջանցիների հետ: Այդ խորհրդակցությունում քննարկվելու են Ադրբեջանի ընդդիմությանն օժանդակելու եւ Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներին այդ գործընթացում ընդգրկելու ուղիները:
TIA.az-ը հայտնում է, որ «Ազգայնական շարժումն» ի սկզբանե համարվում էր ադրբեջանական ընդդիմությանն օժանդակող Թուրքիայի հավանական քաղաքական ուժերից մեկը. «Թուրք ազգայնականները, հիասթափվելով Ադրբեջանի իշխանություններից, Թուրքիայի վերջին ընտրություններից հետո մտադիր են օգտագործել Ադրբեջանի ընդդիմության հնարավորությունները` Բաքվից վրեժ լուծելու համար: «Ազգայնական շարժումը» մտածում է ադրբեջանական ազգայնականությանը լուսավորելու, նրանց գործողությունները համակարգելու եւ ռազմավարական քայերում օգնելու մասին: Այդ առումով չի բացառվում, որ Բաքվում տեղի ունենա «Ազգայնական շարժման» ներկայացուցչի հանդիպումը տեղական ազգայնական կառույցների ներկայացուցիչների հետ»:

No comments: