Monday, September 19, 2011

Սարկոզին կքննարկի ԼՂ հարցը և կփորձի Ռուսաստանը դուրս մղել Հայաստանի տնտեսությունից. ադրբեջանցի վերլուծաբան

Tert.am. 18-9-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ տարածաշրջան կատարելիք այցին անդրադառնալով՝ ադրբեջանցի վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն կարծիք է հայտնել, որ այցի ընթացում Սարկոզին բավական լուրջ բանակցություններ է վարելու տարածաշրջանում առկա հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության շուրջ, ինչպես նաև հակամարտությունների առնչությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Եվրամիության անունից հայտարարությամբ է հանդես գալու։
Ահմեդօղլուն նշել է, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում՝ քննարկումներ են տեղի ունենալու ոչ միայն ԼՂ հակամարտության, այլև տնտեսական խոշոր ծրագրերի իրականացման շուրջ։ «Նախկինում Ժակ Շիրակը նախատեսում էր Հայաստանի հետ տնտեսական նախագծեր իրականացնել, հետո, սակայն, ֆրանսիացները կասկածեցին, որ հայերը բացառապես Ռուսաստանի շահերն են պաշտպանում։ Սարկոզին կփորձի Ռուսաստանը դուրս մղել Հայստանի տնտեսությունից և իրականացնել այդ հին նախագծերը»,–ասել է ադրբեջանցի վերլուծաբանը։
Սարկոզին հոկտեմբերի 6–ին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասի երկրներում կլինի։

No comments: