Monday, September 5, 2011

Թուրքիան ահաբեկիչների թվով աշխարհում բացարձակ առաջատար է

HayNews.am. 5-9-2011- Թուրքիան ահաբեկիչների թվով առաջինն է աշխարհում: Նման տվյալներ է հրապարակել ամերիկյան Associated Press գործակալությունը, ով խոշոր ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու ահաբեկիչների թիվն ամբողջ աշխարհում և առանձին երկրներում վերցված:
Լրատվական գործակալությունն ամբողջ աշխարհում հաշվել է 35 117 ահաբեկիչ, որից միայն 12 897-ը բաժին է ընկնում մեր հարևան Թուրքիային:
Ուսումնասիրությունն իր մեջ ներառել է 66 երկիր, որտեղ ապրում է աշխարհի ամբողջ բնակչության 70 տոկոսը:
Թուրքիայից հետո ահաբեկիչների թվով երկրորդը Չինաստանն է: Այս երկրի տարածքում կա շուրջ 9000 ահաբեկիչ:
Նույն ուսումնասիրության համաձայն, 2009 թվականին Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով ազատազրկման դատապարտվածների թիվը կազմում էր 6345 մարդ:
Նշենք, որ «ահաբեկիչ» բառն այստեղ կարող է ընկալվել այլ իմաստով, քանի որ դրա մեջ են ներառվել նաև տարբեր գաղափարների և ժողովուրդների անկախության համար պայքար մղողները:

No comments: