Monday, September 5, 2011

Թուրք դիվանագետ. Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերն առաջինը կհարվածեն իրանական հրթիռները

Panorama.am . 5-9-2011- «Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայումը Իրանը կարող է դիտել որպես սպառնալիք` ուղղված ընդդեմ իր երկրի շահերին, և որևէ հակամարտության ծագման պարագայում այդ համակարգերը առաջինը իրանական հրթիռների հարձակման թիրախ կարող են դառնալ»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է թուրք դիվանագետ, նախկին դեսպան Ունուր Իմանը:
Թուրք դիվանագետը, նշելով, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայումը բազմաթիվ խնդիրներ կառաջացնի հենց Թուրքիայի համար, հավելել է, որ արդյունքում կվտանգվի Թուրքիայի անվտանգությունը և թշնամություն կառաջանա թուրք-իրանական հարաբերություններում: Հիշեցնենք, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Աբուլղասեմ Ֆորութանը վերջերս «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Իրանի ԶՈւ գերագույն հրամանատարության հրամանի դեպքում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրետանային համալիրը պատրաստ կանգնած կլինի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանների առջև, որոնք գտնվում են ԻՀՊԿ ցամաքային ուժերի նշանառության տիրույթում:

No comments: