Monday, September 5, 2011

«Հյուլիք». Ներողություններ ամենուր` բացառությամբ…

Panorama.am. 5-9-2011- Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում կտրուկ անցում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիան Իսրայելի դեսպանին արտաքսեց, պատճառաբանելով, որ Իսրայելի կառավարությունը հրաժարվել է ներողություն խնդրել «Գազայի ծովային շրջափակման ժամանակ 9 թուրք քաղաքացիների սպանությա համար: Այս մասին, վերլուծական հոդվածում գրում է «Հյուլիք» պարբերականը:
«Թուրքիան կտրուկ գործողությունների անցավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի հանձնաժողովը համարեց, որ Իսրայելի կողմից անհամաչափ ուժեր են օգտագործվել: Սակայն նույն խումբը նաև կարծում է, որ Իսրայելը ուներ շրջափակելու և դիմադրելու իրավունք, ինչի առիթով, իշխանությունները օգտվել են այս հանգամանքից` հրաժարվելով Թուրքիայից ներողություն խնդրել:
Թուրքիայի բռնկված տեմպերամենտը, կարծես, նմանատիպ հեգնական երևույթի պատասխան լիներ, երևույթ, որն իր տարայում արդեն մի քանի տասնամյակ է սպասում է հանգուցալուծմանը: Այդ դեպքում ինչու ներողություն չի խնդրում Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկ միլիոնից ավելի հայերի բնաջնջման համար: Սա մի երևույթ է, որը շատերը համարում են «ժամանակակից ցեղասպանություն», սակայն որը Թուրքիան հրաժարվում է որպես այդպիսին ճանաչել:
Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները ներգրավված են այս դիվանագիտական նուրբ խաղում, որի նպատակն է հարցին փոխադարձ բավարարող պատասխաններ տալ:
Պատճառներից մեկը, որ Թուրքիան հրաժարվում է ներողություն խնդրել ցեղասպանության համար այն է, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել մի երկրում, որն այլևս գոյություն չունի: Իհարկե, նույնը կարելի է վերագրել նաև Հոլոքոստին, սակայն Թուրքիայի ներկային կառավարությունը շարունակում է ներկայացնել իրեն որպես տարածաշրջանային տերություն, և որ նրա որոշ ավանդական մրցակիցներ մտավախություն կարող են ունենալ, որ վերջինս ձգտում է Օսմանյան կայսրության վերականգնմանը»,- նշված է հոդվածում:

No comments: