Panorama.am. 27-9-2011- «Քաղաքական մշակույթի առաջին նվաճումը հայ-թուրքական հարաբերությունների մեջ է: Կա հստակ ձևավորված երկու կարծիք. մեկը, որ այդ չարաբաստիկ արձանագրությունները ոչինչ չտվեցին, և երկրորդը` այդ արձանագրությունները ցույց տվեցին, թե ինչ է նշանակում թուրքական դիվանագիտություն»,- անդրադառնալով ՀՀ անկախության քսան տարիներին քաղաքական մշակույթի արտաքին ոլորտում ունեցած ձեռքբերումներին, լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ինտեգրացիայի վարչության անդամ, քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
Բանախոսն ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ, արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ մտցնելը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տեսանկյունից էական նշանակություն չի ունենա, քանի որ Թուրքիան ձգտում է ժամանակ շահել, արդյունքում` 2015 թվականին մեղմել միջազգային հանրության արձագանքը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
Այնուհետև, շարունակելով նշել դրական փոփոխությունները, փորձագետն ասաց. «Հաջորդը ԼՂ խնդրի հետ է կապված: Կա մի կարծիք, որ 17 տարի է բանակցությունները ընթանում են և ոչ մի առաջընթաց չկա: Իսկ մյուս տեսակետն այն է, որ այսօր մենք լավ թե վատ խաղաղության մեջ ենք: Ըստ իս վերջին շրջանում տեղի ունեցավ լուրջ փոփոխություն միջնորդների պատկերացումներում: Ես նկատի ունեմ Կազանյան հանդիպումը: Մինչև այն, եթե մենք և Ադրբեջանը իրենց կողմից դիտարկվում էինք նույն հարթության մեջ, ապա այսօր այդ պատկերացումներում փոփոխություններ են տեղի ունենում»,- ասաց Մ. Ղումաշյանը:
Նա նշեց, որ նույնը կարելի է ասել եվրաինտեգրման մեջ ու այդ փուլում մենք որակական տեղաշարժ ունենք` ի դեմս Արևելյան գործընկերության: «Եվ այստեղ էլ, էական փոփոխությունը, որը կարելի է նշել, դա այն է, որ մենք դուրս ենք եկել այդ չարաբաստիկ պարիտետային սկզբունքից, որը Եվրոպան կիրառում էր մեր և ադրբեջանցիների նկատմամբ: Այսօր մեր ու Ադրբեջանի պարիտետային հարթությունը փոխվել է: Եվ Ադրբեջանին վերաբերող զեկույցներից մեկում հստակ, գրեթե բաց տեքստով նշվում է Ադրբեջանում ռասիզմի կամ անհանդուրժողականության մասին»,- ասաց բանախոսը:

No comments:
Post a Comment