Tert.am. 27-9-2011- Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը, ով հայտնի է որպես Նիկոլա Սարկոզիի «աջ ձեռքը», հոկտեմբերի 6-ին պատրաստվում է այցելել Թուրքիա։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Անկարայում Գեանը հանդիպելու է իր թուրք գործընկերոջ՝ Իդրիս Նաիմ Շահինի հետ։ Այցի շրջանակում կողմերի միջև ահաբեկչության դեմ համատեղ պայքարում համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվելու։
No comments:
Post a Comment