News.am. 27-9-2011- Մոտ ժամանակներս ՀՀ իշխանության դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ շատ կարեւոր է լինելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) ավագ քաղաքական փորձագետ Բուրչու Գյուլթեքին-Փունուշմանը, մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի օրակարգ վերադարձնելու հարցը:
Թուրքիայի կառավարության նախաձեռնությունը, ըստ նրա, հասարակական լայն լուսաբանում չի ստացել: «Այն ուղղված չի եղել հատկապես Հայաստանի հետ հարաբերություններին: Խորհրդարանի օրակարգ են վերադարձել նաեւ այլ օրինագծեր, որոնք մնացել էին նախորդ օրենսդրական շրջանից»,- նշել է Գյուլթեքինը:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, օրակարգ է վերադարձել 171 միջազգային համաձայնագիր եւ 166 պայմանագիր:
Հայ-թուրքական արձանագրությունները վերադարձվել են սեպտեմբերի 24-ին: Այդուհանդերձ, Գյուլթեքինը կարծում է, որ Թուրքիայում որոշակի մակարդակում առկա է քաղաքական կամք: «Տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում իրավիճակի զարգացումը, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումը կորոշի, թե արդյոք հայ-թուրքական արձանագրությունները տեսանելի ապագայում կդրվե՞ն խորհրդարանի օրակարգում»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ընտրությունը Թուրքիայի խորհրդարանում, հնարավոր է, կփոխի իրավիճակն այնտեղ: «Պաշտոնական շրջանակներում սկսել է ձեւավորվել չավարտված աշխատանքի եւ չիրականացված սպասումների զգացում` կապված Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հետ: Այս մասին չեն դադարում մտածել: Այդուհանդերձ, արձանագրությունները սառեցվել են Հայաստանում, ուստի Հայաստանի կառավարության արձագանքը մոտ ապագայում շատ կարեւոր է լինելու»,- ընդգծել է Գյուլթեքինը:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կամրապնդրի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում եւ կվերականգնի երկրի իմիջը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին: Հայաստանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացն առկախել է Սերժ Սարգսյանը` 2010-ի ապրիլին, որի պատճառը Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումն էր: Սակայն, Հայաստանը հետ չի կանչել իր ստորագրությունն այդ արձանագրություններից:

No comments:
Post a Comment