News.am. 26-9-2011- Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) ներկայացրել է հատուկ զեկույց՝ նվիրված Թուրքիայում ապրող հայերի խնդիրներին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ TESEV-ի՝ «Լսել Թուրքիայի հայերին. հարցեր, պահանջներ եւ լուծման առաջարկներ» վերնագրով զեկույցում առաջարկվում է՝ ապահովել պետության աջակցությունը հայկական դպրոցների համար դասագրքերի հրատարակման, ուսուցիչների աշխատավարձերն ավելացնել պետության ֆինանսական աջակցությամբ, համալսարաններում բացել հայոց լեզու եւ գրականության բաժիններ, ապահովել պայմաններ հայերենով ռադիո եւ թատրոններ ստեղծելու համար:
Զեկույցում պահանջվում է՝ Թուրքիայում ապրող բոլոր էթնիկ խմբերի համար ապահովել սահմանադրական հավասարությունը՝ «թուրքականության դեմ վիրավորանք» կետը կիրառել նաեւ մյուս էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների համար: Պահանջվում է նաեւ՝ թույլատրել Ստամբուլի Ուսքյուդարի Սուրբ Խաչ դպրեվանքում պատրաստել հոգեւորականներ:
«Պետությունը պետք է հայ ինքնության ու մշակույթի ձուլման դեմն առնի՝ հաշվի առնելով Լոզանի համաձայնագիրը: Պետք է օրենսդրական կարգավորումներ լինեն՝ Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաներին մայրենի լեզուն ուսուցանելը ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների մասին կոնվենցիային համապատասանեցնելու համար: Դասագրքերը պետք է մաքրվեն հայերի հանդեպ թշնամանք եւ ատելություն սերմանող արտահայտություններից: Վերանորոգված եկեղեցիները հանձնել Ստամբուլում Հայոց պատրիարքարանին եւ թույլատրել այդ եկեղեցիներում իրականացնել պատարագներ»,-նշվում է TESEV-ի զեկույցում:
Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող հատվածում նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացումն ու արձանագրությունների կիրառումը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: « Պետք է կյանքի կոչել «զրո խնդիր հարեւանների հետ» հասկացությունը՝ չկենտրոնանալով Ղարաբաղի եւ Ցեղասպանության խնդրի վրա»,-ասվում է զեկույցով, որտեղ պահանջվում է նաեւ հայտնաբերել Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորներին եւ պատժել մեղքի բաժին ունեցող պետական ծառայողներին:

No comments:
Post a Comment