Thursday, September 8, 2011

Ցավում եմ, բայց մեր ազգի հպարտությունը չէ մեր այսօրվա բանակը. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 8-9-2011- «Ցավում եմ, բայց մեր ազգի հպարտությունը չէ մեր այսօրվա բանակը: Մեր գեներալները, իրենց հապշտապ լուծումներով, իբր տեղայնացրին խորհրդային բանակի կառույցը` դրանով իսկ նպաստելով, որ մեր բանակում իշխող դառնան օտար բանակի անառաողջ բարքերը, սակայն ավելի դաժան և այլասերված»,- Facebook-ի իր էջում գրել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով` խորհրդային բանակը կայսերական տիպի էր: Այնտեղ զինվորը հրաման կատարող էր, զուրկ սեփական կամքից: Մինչդեռ «հայ զինվորը չի կարող այդպես կաղապարված լինել»:

No comments: