Monday, September 19, 2011

Հայաստանի արտագաղթն ու ՀԱԿ քաղաքականությունը

Armweeklynews.am. 18-9-2011- Եթե արտագաղթի այս տեմպերը ևս մի քանի ամիս պահպանվեն , ապա …
Սկսենք սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից, որի ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ երբ «իրենք անցնեն համարձակ, ակտիվ քայլերի, կունենա հավատարիմ մարդկանց ռեզերվը կրկնապատկելու, եռապատկելու հնարավորություն»: Արամ Մանուկյանը ճիշտ է ասել, սակայն չի պարզաբանել, թե ինչ ճանանապարհով է դա արվելու: Արտագաղթի հետևանքով Հայաստանը լքած տասնյակ հազարավոր մարդիկ ստիպում են ՀԱԿ ղեկավարներին վերանայել իրենց «սև» հաշվապահությունը:
Մի ժամանակ խոսվում էր 500 հազար ցուցարարաների մասին, հետո` «վտանգավոր զանգվածի» քանակն իջավ մինչև 100 հազար: Սակայն ՀԱԿ-ը հաշվի չի առել այն օբյեկտիվ պատճառները, որոնք այսօր առկա են մեր կյանքում: Ամեն օր մի քանի տասնյակ հանրահավաքի ներունակ(պոտենցիալ) մասնակից լքում է երկիրը: Եթե արտագաղթի այս տեմպերը պահպանվեն, ապա ՀԱԿ-ի հանրավաքներին ներկա կլինեն հարթակի «ճառ ասողները» և նրանց դիմաց հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիական հագուստով անվտանգության և ոստիկանության աշխատակիցները` «զանգ կախող փնտրողները» : Ինչպես ցույց են տալիս վերջի հանրահավաքային իրադարձությունները, ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Այդ պարագայում ՀԱԿ-ը ստիպված է լինելու խնդրել Հայաստանի ոստիկանությանը և Ազգային անվտագության ծառայությանը հնգակի ավելացնել իր քաղաքացիական հագուստով աշխատակիցների քանակը:
Հնարավոր է, որ հենց այս ճանապարհն է նկատի ունեցել Արամ Մանուկյանը:Այդ պարագայում իրավապահները պետք է ոչ թե մեկ ձեռքը կապի ականջակալների վրա պահեն, այլ ՀԱԿ-ի պաստառները բռնեն` ժամը 10 հազար դրամով: Լրացուցիչ եկամտի աղբյուրը դեռ ոչ ոքի չի խանագարել: Սակայն կա ևս մի վտանգ , որը սպառնում է ՀԱԿ-ին, իսկ ՀԱԿ-ը դա չի գիտակցում: Բավական է շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ ու օլիգարխներ շարունակեն իրենց կառավարման ու գործունեության մեթոդները և ՀԱԿ-ի հանրահավաքների կարիքն այլևս չի լինի: Որովհետև չես կարող ասել այնպիսի բան, որին տեղյակ չլինեն մարդիկ:
Միթե՞ ՀԱԿ-ն ինքն իրեն հարց չի տալիս, թե ինչու «վիքիլիքսյան» բացահայտումները միայն քմծիծաղ են առաջացնում հայ հասարակության մեջ: Այդպես է, որովհետև ԱՄՆ դիվանագետները և «Վիքիլիքսի»-ի աշխատակազմը դեռ շատ պետք է չարչարվեն, որպեսզի մեր իշխանությունների ու օլիգարխների մի քանի ներկայացուցիչների մասին իմանան այնքան բան, որքան գիտի հասարակությունը: Բացատրենք պարզագույն օրինակի վրա. երբ հայ հասարակությունը գիտի, որ ինչ-որ մարդիկ անբարոյական կնոջ բացահայտ վարք են դրսևորում, իսկ «Վիքիլիքս»-ն ասում է որ դրանցից մի քանիսին տեսել է, գիշերներն ուշ տուն վերադառնալիս, իհարկե կառաջացնի հասարակության քմծիծաղը: «Վիքիլիքսից»-ից ոչնչով չի տարբերվում նաև ՀԱԿ-ը : Ամեն անգամ ժողովրդին հավաքում է և պնդում , որ Հայաստանում առկա են նաև անբարո կյանք վարող մարդիկ և իրենք ոչ միայն տեսել են, թե այդ մարդիկ ինչպես են գիշերն ուշ վերադառնում տուն, այլ նաև գիտեն, թե ովքեր են ուղեկցում նրանց:
Միթե՞ կարելի է հազարավոր մարդկաց ամեն անգամ հավաքել Ազատության հրապարակում և տեղեկացնել, որ «մեկին գումարած մեկը` երկուս է»: Եվ այդ վարվելակերպով ուզում են կրկնապատկել, եռապատկել հանրահավաքների մասնակիցների թիվը: Հարգելիներս Հայաստանում այդքան «թարմ ականջ» չկա , որ լսի ձեր հին հեքիաթները:

No comments: