Tuesday, September 20, 2011

Թուրքիային դեռ վաղ է դառնալ ԵՄ լիիրավ անդամ. Մերկել

Tert.am. 20-9-2011- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է, որ Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Այս մասին նա ասել է Ալսֆելդ քաղաքում, իր կուսակցության տարածքային համագումարի ժամանակ։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպումից ժամեր առաջ Մերկելն ասել է «Մենք չենք ցանկանում Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, սակայն չենք ցանկանում կորցնել Թուրքիան, որպես կարևոր գործընկեր։ Թուրքիան կարևոր է մեզ համար, մեզ նրա հետ սերտ գործակցություն է անհրաժեշտ»։
Մերկելը գտնում է, որ Եվրամիությունը պետք է միջոցներ գտնի Անկարայի հետ ավելի սերտ քաղաքական համագործակցության կառուցման համար։
Նշենք, որ Բեռլինի Հումբոլտի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ Անկարայի նպատակն տեսանելի ապագայում Եվրամիության անդամ դառնալն է։

No comments: