Wednesday, September 21, 2011

Երեկվա երազն այսօր իրականություն է

Մեր սերունդը այն սերունդն է, որը դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում: Ազատ Հայաստան էին երազում ռուսահայերը, տաճկահայերը, պարսկահայերը և բոլոր հեռավոր գաղութները:
Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը՝ առանց սեռի ու հասակի խտրականության:
Ինչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ ազատ Հայաստանը:
Ու հանկարծ....
Արդեն իրականություն է երեկվա մեր երազը. ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհքի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում:
Հովհաննես Թումանյան
ՇՆՈՐՀԱՎՈՐ 20-ԱՄՅԱԿԴ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

No comments: