Wednesday, September 21, 2011

Թուրքիայում ձերբակալված հանցախումբը պատրաստվել է Հայաստան մտցնել գողացված բեռնատարներ

News.am. 21-9-2011- Ստամբուլում 400 ոստիկանի մասնակցությամբ գործողությունների ընթացքում ձերբակալվել են ավտոմեքենաների եւ տների գողությամբ զբաղվող հանցախմբեր։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանության առաջին գործողության ընթացքում ձերբակալվ են «Պանդա Ահմեդ» մականունով Ահմեդ Օ.-ի 8 հոգանոց հանցախմբի անդամները, ովքեր զբաղվել են տների եւ ավտոմեքենաների գողություններով։
Ոստիկանության 2-րդ գործողության ընթացքում ձերբակալվել է Սաբրի Ս.-ի գլխավորած 10 հոգանոց հանցախումբը։ Պարզվել է, որ հիշյալ հանցախումբը զբաղվել է բեռնատարների գողություններով եւ պատրաստվել է գողացած բեռնատարները մտցնել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։

No comments: