PanARMENIAN.Net - 26 սեպտեմբերի 2011 - Եվրամիությունը հորդորում է պետություններին առավել արդյունավետ օգտագործել հնարավորությունները հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների լրագրողների հետ հանդիպմանը: «Եթե երկրները չեն ցանկանում բաց թողնել ԵՄ հետ առավել սերտ համագործակցության հնարավորությունը, ապա, անշուշտ, արժե, որ նրանք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում արծարծեն նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,-ասել է նա՝ նկատի ունենալով Հայաստանին ու Ադրբեջանին:
«Երկկողմ հարաբերություններն ու դրա հետ կապված խնդիրները առկա են նաև Եվրամիության ներսում»,-ասել է Ռադոսլավ Սիկորսկին: Որոշակի լարվածություն կա նաև ԵՄ անդամ երկրների միջև»,-ասել է Սիկորսկին:
Ըստ նրա, եվրոպական համագործակցությունն օգնում է լուծել այնպիսի հակամարտություններ, որոնց լուծումը նախկինում չէր գտնվում:

No comments:
Post a Comment