«Լրագիր» 26-9-2011- Հոկտեմբերին Սերժ Սարգսյանը գնալու է Մոսկվա: Սեպտեմբերի 24-ից հետո, նրա այցը ձեռք է բերում այսպես ասած նոր տրամաբանություն: Ըստ ամենայնի, նա Մոսկվայում փորձելու է հարաբերություն կառուցել Պուտինի հետ եւ պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ մասնավորապես առաջիկա ընտրական գործընթացում Ռուսաստանի դերակատարության շուրջ, խաղի կանոնների շուրջ, հնարավոր սահմանների շուրջ:
Ամենեւին բացառված չէ, որ այդ օրերին Մոսկվայում լինի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ով անկասկած բավական լուրջ ակնկալիքներ ունի Ռուսաստանում Պուտինի վերադարձի փաստագրումից, դրանում տեսնելով Հայաստանում սեփական քաղաքական շահն առաջ մղելու բարենպաստ մթնոլորտ: Չի բացառվում նաեւ, որ Մոսկվայում տեղի ունենա Պուտին-Քոչարյան-Սարգսյան հանդիպում, որի ընթացքում Սարգսյանն ու Քոչարյանը փորձեն ՌԴ նոր նախագահին ներկայացնել սեփական առավելությունները: Իհարկե, այդ հանդիպումները կկրեն ոչ պաշտոնական բնույթ, եթե լինեն, ու գուցե ընդամենը լինեն արտահոսքեր: Ընդ որում, այդպիսի արտահոսքեր լինելու պարագայում թերեւս պետք է ենթադրել, որ հանդիպումն անցել է ոչ այնքան Սերժ Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի համար շահեկան բովանդակությամբ:
Իհարկե, արտահոսքի բացակայությունն ամենեւին չի նշանակելու, թե հանդիպում եղել եւ այն շահեկան է եղել Սերժ Սարգսյանի համար: Պարզապես հավանական է, որ այդպիսի հանդիպում լինի: Սակայն դա կախված է իհարկե Պուտինից: Ռոբերտ Քոչարյանն իր նախագահությունը թողնելուց հետո առիթը բաց չի թողել թե ուղղակի ակնարկելու, թե նաեւ քարոզչական տարբեր խողովակներով հանրությանը ներշնչելու, որ Պուտինն իր “աստվածն” է, իսկ Սերժ Սարգսյանինը Մեդվեդեւն է, կամ էլ Օբաման, ով իր հերթին Մեդվեդեւի “աստվածն” է: Բայց արդյոք դա իրականում էլ այդպես էր, թե ասենք Պուտինի համար որեւէ էական նշանակություն չունի, թե ով է Հայաստանի նախագահը, այլ կարեւոր է, թե ինչպես է այդ նախագահն արձագանքում իր պահանջներին:
Իհարկե հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի Պուտինին հավատացնել եւ համոզել, որ Սերժ Սարգսյանը Հայաստանն իրականում տանում է դեպի Արեւմուտք, ու այդ ընթացքը կանխելու միակ ելքն իր վերադարձն է: Սերժ Սարգսյանն էլ բնականաբար կփորձի հավատացնել, որ այդպես չէ եւ ինքը լիարժեք հավատարիմ է Ռուսաստանին:
Ում կհավատա Պուտինը: Այստեղ սակայն, Հայաստանի համար մեծ հաշվով էական չէ նրա հավատի որեւէ դրսեւորում: Խոշոր հաշվով, ում էլ ուզում է հավատա, միեւնույն է, այդ իրավիճակն ինքնին Հայաստանի համար կատարյալ ձախողման վկայություն է, եթե բանը հասել է այնտեղ, որ Հայաստանում իշխանության ձեւավորման հարցում զգալի դեր է կատարում արդեն Պուտինի հավատը այս կամ այն անձի հանդեպ:
Ընդհանրապես, 2012-13 ընտրական փուլը Հայաստանի պետական ընթացքի կատարյալ ձախողման լավագույն վկայություններից մեկը կարող է լինել, այն իմաստով, որ հենց այդ փուլում է ակնհայտորեն դրսեւորվելու, թե ինչպես Հայաստանի քաղաքական դասն անկախությունից քսան տարի անց ընդամենը թենիսի գնդակի վիճակում է եւ Արեւմուտքի կիսադաշտից Ռուսաստանի կիսադաշտ ու հակառակ է նետվում, իր համար ունենալով մի գլխավոր խնդիր` որեւէ մեկի “ռակետկային” չհանդիպել դեմքով:
Բայց քանի որ Հայաստանի քաղաքական դասը մի քանի դեմք ունի, ինչպես էլ որ անում է, միեւնույն է, “ռակետկաները” միշտ դեմքին են գալիս:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment