Thursday, September 15, 2011

Թուրքիան ու Եգիպտոսը միասին նավթ կարդյունահանեն Միջերկրական ծովում

HayNews.am. 15-9-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` «արաբական գարնան» երկրների շրջագայության շրջանակներում Եգիպտոս կատարած այցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել միասին արդյունահանել Միջերկրական ծովի գազը:
Եգիպտոսն ու Թուրքիան մի շարք համաձայնագրեր են կնքել, որոնցից մեկն էլ Միջերկրական ծովի բնական պաշարների շահագործման վերաբերյալ փաստաթուղթն է:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թանըր Յըլդըզը հայտարարել է, որ իրենք եգիպտական կողմի հետ ստորագրել են երկու պայմանագիր: Դրանցից մեկը վերաբերում է նավթի և գազի արդյունահանմանը, իսկ մյուսը` միասնական էլեկտրական ցանց ստեղծելուն, որը կմիվավորի Թուրքիան, Եգիպտոսը, Լիբիան, Լիբանանն ու Պաղեստինը:
Ըստ թուրք նախարարի, այդ աշխատանքների համար կպահանջվի 7-8 տարի ժամանակ:
Նշենք, որ նմանատիպ համաձայնության են եկել նաև Կիպրոսն ու Իսրայելը, որոնք Միջերկրական ծով սկսելու են միասին նավթ ու գազ արդյունահանել հոկտեմբերի 1-ից:

No comments: