Tert.am. 26-9-2011- «Իմ տպավորությամբ որոշակի փոփոխություններ են լինում նաև ընդդիմության դաշտում, հնարավոր են նաև համագործակցության նոր ձևաչափեր»,- այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած քննարկմանը հայտարարեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա կարծիք հայտնեց, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում պետք է լինեն համագործակցություններ, քանի որ «քաղաքական տարածքը շատ փորք է» այսքան կուսակցությունների համար:
Նախընտրական զարգացումների մասին խոսելով՝ Զաքարյանը նշեց, որ քաղաքական ուժերը սեփական ընտրազանգվածը ձևավորելու, «մեր դարին համահունչ» նախընտրական ծրագրեր կազմելու խնդիրներ ունեն, իսկ այն ուժերը, որոնք պատասխանատվություն չեն կրում երկրի առօրյա կառավարման համար, նախընտրական պայքարին այլ լիցքեր են հաղորդում, «իսկ իշխանությունների համար դեռ վաղ է նախընտրական պայքարը սկսելու համար»:

No comments:
Post a Comment