PanARMENIAN.Net - 26 սեպտեմբերի 2011 - Այսօրվա դրությամբ Ադրբեջանն ավելի շատ խնդիրներ ունի ժողովրդավարական ինստիտուտների առումով, քան Արցախը: Այս մասին եվրոպական «Ականավոր գործիչների խմբի» հեղինակած «Միասին ապրելով. Բազմազանությունն ու ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում» զեկույցի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ նրա, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հիմքում ընտրությունների անցկացումն է: Արցախն այսօր կառուցում է այդ հիմքերը եվրոպական արժեքների ընդհանուր համակարգի շրջանակներում:
«Արցախում անց են կացվել և կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ՝ լուծելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման խնդիրը»,-հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:
«Արցախում անց են կացվել և կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ՝ լուծելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման խնդիրը»,-հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:
No comments:
Post a Comment