PanARMENIAN.Net - 27 սեպտեմբերի 2011 - Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կախված չէ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա խնդրիների հանգուցալուծումից: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: «Դա թույլ կտա երկրներին վստահելի հարաբերություններ կառուցել առանց նախապայմանների»,-հայտարարել է նա՝ օրինակ բերելով Ռուսաստանն ու Ճապոնիան, որոնք, անկախ առկա տարաձայնություններից, դիվանագիտական հարաբերություններ ունեն: Պատասխանելով տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վրա երրորդ ուժերի ազդեցության մասին հարցին՝ Էվանսն ասել է, որ երկրները պետք է հրաժարվեն ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապված հույսերից, ու սկսեն առկա խնդիրների կարգավորումն առանց հակամարտության կողմերի թույլտվության»:
Անդրադառնալով վերջին 20 տարվա տարածաշրջանային զարգացումներին՝ Էվանսը խորհուրդ է տվել Հարավային Կովկասի երկրներին փորձել առաջիկայում լուծել առկա խնդիրներն ու սերտ փոխհարաբերություններ հաստատել: «Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի արևմտյան երկրների համար, որոնք ընկալում են այն որպես մեկ միասնություն: Տարածաշրջանի խնդիրների հանգուցալուծումը նպաստավոր կլինի բոլորի համար»,-ասել է նա:
Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը նշել է, որ, չնայած անկախության տարիների ձեռքբերումներին, Հայաստանը, մեծ ներուժ ունենալով, կարող էր ավելիին հասնել:

No comments:
Post a Comment